9 դեկտեմբերի 2022 - 18:40 AMT
Երևանում դեկտեմբերի 10-11-ին տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ին ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 10-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին դեկտեմբերի 10-ին սպասվում է +6 աստիճան։