Լոնդոնի Sotheby's-ի «Հին վարպետների արվեստը» աճուրդում հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է 1․729 միլիոն ֆունտով:
Աճուրդը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին։ «Ծովերի ցասումը» (1886 թ.) կտավը նախապես գնահատվել էր 600-800,000 ֆունտ ստերլինգ, հայտնում է Аrtguide.com-ը։
Կտավը պահվել է Գերմանիայում, մասնավոր հավաքածուում, իսկ 2007-ին վաճառվել էր Sotheby's աճուրդում 513․3 հազար ֆունտ ստերլինգով։ Նկարը գերազանց վիճակում է։
Աճուրդի գլխավոր լոտը՝ Տիցիանի և նրա արհեստանոցի «Վեներան և Ադոնիսը» կտավը, վաճառվել է է 11,164 միլիոն ֆունտ ստերլինգով:․
Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: