13 դեկտեմբերի 2022 - 16:47 AMT
Միրզոյանը Նյու Յորք է մեկնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ է մեկնում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։

Այցի շրջանակում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։