13 դեկտեմբերի 2022 - 19:04 AMT
Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասվում է հրամանագրում:

Մինչ այդ Ժաննա Անդրեասյանը զբաղեցնում էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: