17 ապրիլի 2009 - 22:22 AMT
Կհաջողվի՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանին կրկնել Հերակլեսի 6-րդ սխրանքը
«Ես գիտեմ, թե ով կընտրվի Երեւանի քաղաքապետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր շանսերն ու ռեսուրսներն ունի քաղաքապետ դառնալու համար, նույնիսկ այն դեպքում, եթե տեղի ունենան զանգվածային կեղծիքներ»,-հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ ընդգծել է, որ կուսակցության համար այս ընտրությունները դիտարկվում են որպես 2008թ. նախագահական ընտրությունների շարունակություն:

Սուրենյանցը հերքել է լուրերն այն մասին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհրաժարվի քաղաքապետի պաշտոնից ի օգուտ Ստեփան Դեմիրճյանի: «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր աշխատանքը Երեւանի քաղաքապետի պաշտոնում կսկսի «մայրաքաղաքի աղբահանությունից»,-հայտարարել է նա: Ըստ Սուրենյանցի, դեռեւս 2007թ. սեպտեմբերի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքականություն է վերադառնում ավգյան ախոռները մաքրելու մտադրությամբ:

Սակայն, մոտ մեկ ամիս առաջ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը մամլո ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ եթե քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում հաղթի Լ.Տեր-Պետրոսյանը, կադրային փոխոխություններ չեն լինի: