Դատախազը պահանջել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին դատապարտել 1․5 տարվա ազատազրկման՝ «Չաուշեսկուի գնդակահարության» ներկայացումը բեմադրելու գործով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը` Մալյանը։
«Մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը: Աչքիս Չաուշեսկուները լավ նեղվել են», - գրել է նա։
2021-ի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված էր Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը: Ցուցադրությունը չի կայացել: Նարեկ Մալյանը մինչ այդ ձերբակալվել էր, սակայն, հաջորդ օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր համարել։