17 դեկտեմբերի 2022 - 14:49 AMT
Բժիշկները կհավաքվեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ` հաջակցություն Արցախի

Դեկտեմբերի 17-ին` ժամւ 19։00-ին բժիշկները հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Նրանք բողոքի ակցիա կիրականացնեն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հատնել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նշվում է, որ ակցիան ուղղված է ադրբեջանա-թուրքական տեռորի դեմ, որի արդյունքում Արցախի հիվանդները զրկվել են դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։