18 ապրիլի 2009 - 01:51 AMT
Ջեյմս Ջեֆրի. ԱՄՆ-ն կարող է օգնել Երեւանին ու Անկարային լուծել առկա խնդիրները
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին ու Թուրքիային հասնել խաղաղության, անվտանգության ու բարգավաճման եւ հաշտվել անցյալի հետ: Այդ մասին ամերիկա-թուրքական հարաբերությունների թեմային նվիրված օնլայն մամլո ասուլիսոի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հստակ հայտարարել է Երեւանին ու Անկարային առկա խնդիրների կառուցողական հանգուցալուծմանը հասնելու հարցում օգնելու պատրաստակամության մասին: Մենք ոգեւորված ենք թուրք եւ հայ դիվանագետների հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերով»,-նշել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Haber-ը: