19 դեկտեմբերի 2022 - 12:16 AMT
Փաշինյան․ Արդեն 8-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ արդեն 8-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը ։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնացել են ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման հակառակ կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»,- գրել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։