19 դեկտեմբերի 2022 - 12:49 AMT
Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվում։

Դրա սկզբում վարչապետն ասել է, որ հերթական նիստում հարցերի լայն շրջանակ են քննարկելու։

«Իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը»,-ասել է նա:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։