2023-ին Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվել է նաև, որ շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: 2023-ին ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: