19 դեկտեմբերի 2022 - 18:13 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոսպիտալացվել է՝ նա պլանային բուժզննում է անցնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»,-ասվում է գրառման մեջ։