18 ապրիլի 2009 - 02:25 AMT
Էգեմեն Բաղիս. Թուրքիայի անդամակցությունն եվրոպական ընտանիքին առաջնային է ԵՄ-ի համար
Թուրքիայի անդամակցունը Եվրամիությանը առաջնային է ավելի շատ ԵՄ-ի, քան Անկարայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիսը: Նրա խոսքերով, Թուրքիան բախվում է որոշակի խնդիրների հետ ԵՄ-ին անդամակացելու շուրջ բանակցություններում, սակայն, ըստ Բաղիսի, չկա այնպիսի երկիր, որը չի կարող հաղթահարել այդ խնդիրները:

Ինչպես նշել է Էգեմեն Բաղիսը, Թուրքիայի անդամակցությունն ԵՄ-ին ռազմավարական նպատակ է Անկարայի համար եւ կարեւոր նախագիծ, որը թույլ կտա Թուրքիային ժամանակակից երկիր դառնալ:

«Թուրքիան այն երկիրը չէ, որն առանց վերապահումների կհամաձայնվի ամեն ինչի ԵՄ-ի անդամ դառնալու համար»,-հայտարարել է Թուրքիայի պետնախարարը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Բաղիսը նշել է, որ Անկարան կշարունակի խաղաղ քաղաքականությունը` հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, հաղորդում է BRC-ը: