22 դեկտեմբերի 2022 - 19:19 AMT
Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի դիմումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է՝ բավարարելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բավարարել է 1968թ․ մայիսի 25-ին Հայաստանում ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանի դիմումը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին»,-ասվում է հրամանագրում։

Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և համապատասխան դիմում ներկայացնելու մասին մինչև Արցախի պետնախարար դառնալը։