22 դեկտեմբերի 2022 - 22:34 AMT
Դուբայում բացվել է ftNFT-ի առաջին NFT սրահը

ftNFT-ն NFT Մարքեթփլեյս է, որը գործում է Fastex էկոհամակարգում: Fastex-ը՝ ՏՏ ոլորտում նորարական լուծումներով հանդես եկող ավելի քան 8 անուն բրենդ ներառող, ընկերության մաս կազմող բլոքչեյն տեխնոլոգիայով էկոհամակարգ է: Այժմ Fastex էկոհամակարգն իր ftNFT Մարքեթփլեյսով մտադիր է թրենդ դառնալ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածաշրջանում բացելով առաջին NFT խանութները։

Առաջին խանութի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին՝ Դուբայի ամենահայտնի Mall of the Emirates առևտրի կենտրոնում։ Հրավիրվածների ցանկում էին բազմաթիվ հայտնի գործիչներ և արտիստներ, ովքեր կիսվեցին իրենց գաղափարներով ու փորձառությամբ։

ftNFT Մարքեթփլեյսը, իր վիրտուալ նախագիծը պաշտոնապես բերելով ոչ վիրտուալ աշխարհ, NFT-ների պատմության կարևոր էջ բացեց՝ միևնույն ժամանակ դառնալով մի վայր, որտեղ յուրաքանչյուր կրեատիվ միտք կարող է մոնետիզացվել: Այստեղ բաց են թվային և այլ ինովացիաների, արվեստի, նորագույն ՏՏ ու Web3 լուծումների առաջ:

Խանութը միայն գնումների համար չէ. այստեղ կարելիէ շրջել, ուսումնասիրել 3D-սքաները, որը վիրտուալ իրականության սիրահարների համար ավատարներ է ստեղծում: Խանութ-սրահ ունենալու գաղափարը հենց նեղ տեխնոլոգիական հարթակներում կրեատիվությունը խրախուսելու և այն թրեյդինգի ոլորտ տեղափոխելու նպատակ ունի: ftNFT խանութը բոլորին տալիս է հավասար հնարավորություններ՝ ստեղծելու և օգտագործելու NFT-ներ թե՛ իրական և թե՛ թվային աշխարհում։ Սա այն վայրն է, որտեղ ավանդական եւ թվային արվեստը բաժանող սահմանագիծ այլևս չկա։