23 դեկտեմբերի 2022 - 13:22 AMT
Հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում 830 թափառող շուն է ստերջացվել ու պատվաստվել

Թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով իրականացվող համալիր ստերջացման ծրագրի շրջանակում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կենտրոնի կլինիկա է տեղափոխվել, ստերջացվել և կատաղության հիվանդության դեմ է պատվաստվել թվով 830 թափառող շուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը։

Հոկտեմբերին կլինիկա է տեղափոխվել 479 շուն, նոյեմբերին՝ 351 շուն։

Նշվում է, որ կենտրոնը շարունակաբար ավելացնում է կատարվող աշխատանքի ծավալները` ապահովելով կատարողական բարձր ցուցանիշներ: