26 դեկտեմբերի 2022 - 12:29 AMT
Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,-ասվում է հրամանագրում։

Մինչ այդ Գրիգոր Մինասյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Մինասյանն արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2022-ի հունվարին։