27 դեկտեմբերի 2022 - 17:14 AMT
ՀՀ ԶՈւ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»,-ասել է Թորոսյանը: