27 դեկտեմբերի 2022 - 17:54 AMT
Պեսկովը սադրիչ է անվանել Գրիգորյանի խոսքերը ՀՀ հանդեպ ՌԴ կողմից ճնշման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է անվանել։

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը, հայտնում է NEWS.am-ը։

Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը։

Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։

Photo. Ria Novosti