29 դեկտեմբերի 2022 - 14:12 AMT
Team-ի մասնաճյուղերը նախատոնական օրերին կաշխատեն երկարացված գրաֆիկով

Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով։

Ընկերության կենտրոնական՝ Հյուսիսային պողոտայի և Ամիրյան փողոցի մասնաճյուղերը դեկտեմբերի 29-ին և 30-ին բաց կլինեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի և մարզերի մյուս խոշոր գրասենյակների մեծ մասը մինչև 22։00-ն։

Team-ի բոլոր մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ կայքում։

Այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։

«Ձեռք բերեք դրանք ձեզ հարմար մասնաճյուղերից կամ առցանց ու պարգևեք տոն ձեր մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։