30 դեկտեմբերի 2022 - 13:24 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո դեռևս մնում է լարված։