18 ապրիլի 2009 - 20:23 AMT
Լեւոն Արոնյանը Գրան-պրի 4-րդ փուլում միավորները կիսել է մրցաշարի առաջնորդ Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել Գրան-պրի չորրորդ փուլի առաջատար ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները հաշտություն կնքեցին պարտիայի 35-րդ քայլում: Այսպիսով, Լեւոն Արոնյանը չորս փուլերից հետո հավաքել է 2.5 միավոր: Գրիշչուկն իր հերթին երեք միավորներով դեռեւս գլխավորում է առաջնության աղյուսակը:

4-րդ փուլի մնացած պարտիաները շարունակվում են: