ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունեալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ պետքարտուղարն անձամբ է մասնակցում Վաշինգտոնի միջնորդասկան ջանքերին։
«Նա իր անձնական ջանքերն է գործադրում՝ կանոնավոր բանակցություններ ունենալով Հայաստանից և Ադրբեջանից իր պաշտոնակիցների հետ։ Ակնկալում ենք, որ մոտակա օրերին պետքարտուղարը կրկին հնարավարություն կունենա խոսելու գործընկերների հետ»,-ասել է Փրայսը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն գործակցում է համախոհ գործընկերների հետ, օրինակ ԵՄ-ի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը հասնելու համար։
«Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի, նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ գրանից բխող բոլոր հարցերի լուծման համար։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ օգնել կողմերին քննարկել և ատաջընթացի հասնել համապարփակ, երկարաժամկետ լուծման ճանապարհին առաջընթացի հասնելու համար»,-ասել է Փրայսը։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։