18 ապրիլի 2009 - 21:32 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները
Այսօր ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 13-ին Վանաձորում: Մրցաշարին մասնակցել է 110 բռնցքամարտիկ ողջ Հայաստանից, որոնցից 11-ը նվաճել են երկրի չեմպիոնի կոչում:

Սահմանվել են նաեւ մի շարք անվանակարգեր: Այդպիսով, առաջնության արդյունքում երկրի լավագույն բռնցքամարտիկներ են ճանաչվել Ազատ Հովհաննիսյանը եւ Վոլոդյա Հայրապետյանը: Լավագույն դատավորի կոչմանն են արժանացել Մալո Սուքիասյանը, Գառնիկ Պողոսյանը եւ Ալեքսանդր Սարգսյանը: Մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակի համար պարգեւատրվել է մրցաշարի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Խաչատրյանը:
Հայաստանի 2009 թվականի բռնցքամարտի առաջնության արդյունքում կհամալրվի միջազգային մրցաշարներին մասնակցող երկրի հավաքականը:

Հայաստան-2009 առաջնության հաղթողներն են`
Հովհաննես Դանիելյանը (Երեւան)-48 կգ ք/կ
Արթուր Մովսիսյան (Երեւան)-51կգ ք/կ
Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին)-54 կգ ք/կ
Ազատ Հովհաննիսյան (Մասիս)-57 կգ ք/կ
Արա Փուլուզյան (Էջմիածին)-60 կգ ք/կ
Վոլոդյա Հայրապետյան (Վանաձոր)-64 կգ ք/կ
Սամվել Մաթեւոսյան (Վանաձոր)-69 կգ ք/կ
Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին)-75 կգ ք/կ
Մյասնիկ Սարգսյան (Արարատ)-81 կգ ք/կ
Ցոլակ Անանիկյան (Էջմիածին)-91 կգ ք/կ
Հովհաննես Օհանյան (Գյումրի)-+91 կգ ք/կ:

Մի շարք բռնցքամարտիկներ, որոնք արժանացել են Հայաստանի չեմպիոնի կոչման, նույնպես միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ են: Մասնավորապես, Հովհաննես Դանիելյանը 2008թ. Եվրոպայի չեմպիոն է, Անդրանիկ Հովհաննիսյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի հաղթող է, Արա Փուլուզյանը եւ Սամվել Մարտիրոսյանը` Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մրցանակակիրներ են: Անդրանիկ Հակոբյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է եւ 2008թ. Աշխարհի գավաթի հաղթող, Ցոլակ Անանիկյանը 2008թ. Եվրոպայի փոխչեմպիոն է: