7 հունվարի 2023 - 12:25 AMT
Ռոզա Լինի Snap-ը՝ դեկտեմբերին «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում ամենաշատ դիտված հոլովակների թվում

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգն ընդգրկվել է դեկտեմբերին «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում ամենաշատ դիտված հոլովակների թվում։

Լինի երգը 20 լավագույնից 10-րդն է։

Թեև Լինը մրցույթում գրավել է 20-րդ տեղը, Snap երգը պատմության մեջ ամենալսված հինգ երգից մեկն է դարձել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոզա Լինի Snap-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ: Այդ մասին հայտնել էր Sony Music Italy-ն։

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։