7 հունվարի 2023 - 14:29 AMT
Հունվարի 8-ից կցրտի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10-ով

Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևանում հունվարի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Մայրաքաղաքում հունվարի լույս 8-ի գիշերը կգրանցվի -4 աստիճան։