7 հունվարի 2023 - 16:12 AMT
Քևին Մըքարթին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Հանրապետականների առաջնորդ Քևին Մըքարթին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ քվեարկության 15-րդ փուլում։ Սրանք եղել են 1859 թվականից ի վեր ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարի ամենաերկրա ընտրությունները։

Կալիֆոռնիա նահանգի 57-ամյա ներկայացուցիչը ստացել է 216 ձայն, դեմոկրատ Հաքիմ Ջեֆերսոնը պարտվել է 212 ձայնով։ Եվ 6 կոնգրեսական չի քվեարկել ոչ մեկի օգտին, հայտնում է Euronews-ը։

Ջո Բայդենը շնորհավորել է Քևին Մըքարթին խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ կոչ անելով «պատասխանատվության զգացումով» իրականացնել լիազրություններն ու «ի շահ ամերիկյան ընտանիքների»։