9 հունվարի 2023 - 18:18 AMT
IDBank-ն ամփոփել է տարին

IDBank-ում ամփոփել են տարին։ Նշվում է, որ 2022 թվականը մարտահրավերներով լի հերթական տարին էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները և սահմանային լարվածությունը, դրանց հետևանքները, ինչպես նաև դաշնակից երկրների միջև սրված հարաբերությունները։

Չնայած այս ամենին՝ բանկը փորձել է հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու էլ ավելի մեծ թափով զարգանալ։ Ուստի տարին ամփոփելիս չի կարելի չնշել որոշ ձեռքբերումներ և զուտ թվային ցուցանիշներ․

- 2022 թվականին սպասարկվել է 20%-ով ավելի շատ հաճախորդ,

- Թվային բանկինգի լիարժեք փորձառություն է ապահովվել 28%-ով ավելի շատ օգտատիրոջ համար,

- Թողարկվել և տրամադրվել է 20%-ով ավելի շատ քարտ՝ դառնալով VISA համակարգի ամենախոշոր քարտ թողարկողը Հայաստանում,

- Բանկի հաճախորդները սքանավորել են 3 անգամ ավելի շատ QR՝ վճարելով անհպում 14,000-ից ավելի վաճառակետում,

-Rocket Line-ից օգտվել է 50,000-ից ավելի հաճախորդ, դե իսկ Rocket Line 0%-ը գործում է ավելի քան 5000 վաճառակետում,

-Բանկը հասցրել է թողարկել երկու նոր քարտատեսակ՝ Visa Business Platinum և Visa Travel՝ նախատեսված հատուկ բիզնեսի և ճանապարհորդությունների համար,

-Բանկը մասնակցել է մի շարք միջոցառումների, ինչպիսիք են Toon Expo 2022-ը, Gyumri Tech Week-ը, Silicon Mountains-ը,

-Վճարվել է երկու անգամ ավելի շատ հարկ՝ նպաստելով պետության զարգացմանը։

«Չմոռանանք անդրադառնալ մեր թիմի ու հաճախորդների ամենասիրելի նախաձեռնության՝ «Մի դրամի ուժի» ձեռքբերումներին․ այս տարի նախաձեռնությունը դարձավ 2 տարեկան, իսկ հավաքված գումարի մասին հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն հատել ենք 111 միլիոն դրամի շեմը՝ աջակցելով 9 շահառու կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ամենաշատն ունեին դրա կարիքը։

Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում IDBank-ի և գործընկեր Իդրամ կազմակերպության ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։

2023 թվականի համար էլ ավելի մեծ ծրագրեր ենք նախատեսում․ վստահ ենք, որ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին կարող ենք հասնել շատ ավելի տպավորիչ արդյունքների՝ տրամադրելով լավագույն բանկային փորձառությունը մեր հաճախորդներին և լինելով լավագույն ընտրությունը մեր գործընկերների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։