20 ապրիլի 2009 - 11:35 AMT
2009 թվականի առաջին եռամսյակում Unistream միջազզային համակարզի շրջանառությունը Հայաստանում կազմել է 89 մլն դոլար
2009 թվականի առաջին եռամսյակում Unistream միջազզային համակարզի շրջանառությունը Հայաստանում կազմել է 89 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, փոխանցումների ամենամեծ ծավալները գրանցվել են մարտ ամսին`33.8 մլն դոլար, փետրվարին `29.3 մլն դոլար, հունվարին`26 մլն դոլար:

Առաջին եռամսյակի ընթացքում փոխանցումների առյուծի բաժինը`94.4%, ընկել է Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան`1.6% - Հունաստանը`1.2%:

Փոխանցումների 65.8%-ը կատարվել է ԱՄՆ դոլարով, 24.4%-ը`ռուսական ռուբլիով - մոտ 5.7%-ը`եվրոյով: Դրամային փոխանցումների բաժինը կազմել է 4.1%: