20 ապրիլի 2009 - 13:32 AMT
«ՀայՌուսգազարդը» եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել են սպառողների սպասարկման որակի հետ կապված հարցեր
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ուսումնասիրության վերաբերյալ վերլուծական տեղեկանքի հետ հարցեր են քննարկվել Ընկերության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ հրավիրված խորհրդակցության ընթացքում:

Ուսումնասիրություններն իրականացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ի գլխավոր գրասենյակում, ինչպես նաեւ Աբովյանի, Էջմիածնի, Շիրակի, Սեւանի ու Գավառի մասնաճյուղերում:

Քննարկման արդյունքների հիման վրա առաջարկվել է սահմանել գազի սպառողների սպասարկման որակի վերաբերյալ հեռախոսազանգերի եւ ընդհատումների տվյալների գրանցման միասնական գրանցամատյաններ, անցկացնել մասնաճյուղերում պատասխանատուների հրահանգավորում` գրանցամատյաններում գրանցվող տեղեկատվության գրանցման բովանդակության, դասակարգման եւ հավաստիության վերաբերյալ, ինչպես նաեւ դիտարկել Էջմիածնի ԳԳՄ-ում բաժանորդների սպասարկման կենտրոնի կազմակերպման փորձը այլ մասնաճյուղերում կիրառելու հնարավորությունը: