12 հունվարի 2023 - 11:45 AMT
Երևան կժամանի Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսվում է նաև երկու երկրի վարչապետների առանձնազրույց: