13 հունվարի 2023 - 16:22 AMT
Wizz Air-ը մեկնարկել է Վենետիկ-Երևան երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: