20 ապրիլի 2009 - 15:44 AMT
Փարիզում հայերը եւ թուրքերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայ-թուրքական միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միջոցառման նախաձեռնողները ֆրանսահայ գրող Դենիս Դոնիկյանն ու թուրքական ծագում ունեցող Միշել Աթալայն է: Սգո արարուղությունը տեղի է ունեցել Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ: «Մենք միասին ենք» համատեղ ուղերձում ցանկություն է արտահայտվում, որ երկխոսություն սկսվի հայ եւ թուրք հասարակությունների միջեւ: