16 հունվարի 2023 - 16:18 AMT
Ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա, Սյունիքում՝ մինչև +13

Հանրապետության տարածքում հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-19-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Սյունիքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +13-ի։

Երևանում՝ հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ջերմաստիճանը մայրաքաղաքում հունվարի 20-ին և 21-ին կհասնի +9 աստիճանի։