17 հունվարի 2023 - 18:22 AMT
Թուրքիայի զինուժը 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անցկացնում ՀՀ հետ սահմանի մոտ

Հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրի զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը, գրում է Еrmenihaber-ը:

Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը։

Մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։

Զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով:

44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել, այդ թվում նաև ՀՀ սահմանների մոտ։