20 հունվարի 2023 - 15:13 AMT
Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի Ստոլտենբերգին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Դրա ավարտին ասուլիս նախատեսված չէ։

2022-ի սեպտեմբերին հանդիպել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը մասնակցել էր նաև Միրզոյանը։