Հանրապետության տարածքում hունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով:
Գիշերային ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, լույս հունվարի 24-ի և 25-ի գիշերը կցրտի մինչև -14 աստիճան, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում՝ hունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային ժամերին մայրաքաղաքում -4-ից․․․-6 կգրանցվի, իսկ ցերակային ժամերին հունվարի 22-ին +8 կլինի, 25-ին՝ +9-ը։