21 հունվարի 2023 - 14:38 AMT
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում 5 ծանր հիվանդ կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր հիվանդները 5-ն են, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Ծանր է նաև քրոնիկ հիվանդների վիճակը, քանի որ շրջափակման պատճառով տան պայմաններում հնարավոր չի լինում ապահովել պատշաճ խնամք, և շատերը նաև այդ պատճառով են նրանց տեղափոխում հիվանդանոց։