23 հունվարի 2023 - 17:00 AMT
Սիմոնյան․ Չեմ կարող ասել՝ ինչու սուգ չի հայտարարվում

ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու սուգ չի հայտարարվում Ազատ գյուղում հրդեհից տեղի ունեցած ողբերգությունից հետո, որին 15 զինծառայող է զոհ գնացել, ասել է, որ չի կարող ասել, թե ինչու սուգ չի հայտարարվել։

Նա հավելել է, որ ԱԺ-ն չէ այդպիսի որոշումներ կայացնում, գրում է Factor.am-ը։

Դիտարկմանը, թե օրերս Իջևանում պարեկային ծառայողները քեֆ-ուրախություն էին կազմակերպել՝ Սիմոնայնն ասել է․ «Ես մարզերում տեղի ունեցած քեֆ-ուրախություններից տեղեկություններ չունեմ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու սուգ չի հայտարարվել, չեմ կարող ասել։ Ազգային ժողովը չի այդպիսի որոշում կայացնում«,- ասել է ԱԺ նախագահը։

2022-ի սեպտեմբերին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի համար ևս սուգ չի հայտարարվել։