20 ապրիլի 2009 - 20:34 AMT
ՀԱՊԿ անդամ եկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի վերջին Ղրղզստանում
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նախատեսում են ամռանը Ղրղզստանում անցկացնել ոչ պաշտոնական գագաթաժողով: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադահան Մադումարովը Բիշկեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Հուլիսի վերջին Իսսիկ-Կուլ լճի ափին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Կազմակերպության պետությունների նախագահները կհավաքվեն Չոլպոն-Աթեում ոչ պաշտոնական միջավայրում»,- հայտարարել է Մադումարովը` ավելացնելով, որ ներկա պահին քննարկվում է հանդիպման օրակարգը: Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան հաղորդել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել «կազմակերպության ռազմական բաղկացուցիչների կերպարը հեռանկարում»,- հաղորդում է ՌԲԿ-ն:

ՀԱՊԿ- մեջ մտնում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը եւ Ուզբեկստանը: