24 հունվարի 2023 - 12:07 AMT
Էռնեկյան․ Հպարտ ենք ՀՀ-ում բոլոր ներդրումներով և պատրաստակամ ընդլայնելու դրանք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ հանդիպմանը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը:

Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում և պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջանահերթությունների շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

2022-ի ապրիլին վարչապետ Փաշինյանի հետ Մարտին Էռնեկյանի հանդիպմանը անդրադարձ էր եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Քննարկվել էին ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։