20 ապրիլի 2009 - 20:46 AMT
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին կմասնակցեն հայկական երիտասարդության, ուսանողական միությունների, Հայաստանի բուհերի ներկայացուցիչները: Երթի մասնակիցները վառվող ջահերով Մատենադարանից կշարժվեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ջահերով երթն ավանդաբար սկսվում է թուրքական դրոշի այրումից, որից հետո վառում են ջահերը: Երթն անցկացվում է սկսած 2000թ.-ից ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ: