20 ապրիլի 2009 - 21:58 AMT
Հայ ուսանողներն արտերկրում ակադեմիական կրթություն ստանալու հնարավորություն ունեն
Ամերիկյան Քեմբրիջում Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիայի ARMACAD նախագահ Խաչիկ Գեւորգյանի ջանքերով տարբեր հայտնի բուհերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակադեմիական կրթության հարցերում ողջ աշխարհի հայ ուսանողների, սակայն հիմնական Հայաստանի հետ համագործակցության եւ աջակցության վերաբերյալ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի ու Օքսֆորդի համալսարանների հայկական ընկերակցություններն արձագանքել են ARMACAD -ի նախագահի կոչին եւ հաղորդել, որ իրենք պատրաստ են օգտագործել բոլոր առկա ռեսուրսներն իրենց բուհեր ընդունված հայ ուսանողներին աջակցելու համար` սկսած հայտագրումից մինչեւ կրթության համար միջողցների, կրթաթոշակի ու բնակավայրի որոնում:

ARMACAD-ի անդամներին ուղղված նամակներում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական ընկերակցության նախագահ Տիգրան Սլոյանը, Հարվարդի համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի հայ ընկերակցության ներկայացուցիչներ Մեթյու Ղազարյանն ու Միհրան Վարդանյանը դիմել են արտերկրի այլ բուհերի հայ ուսանողներին` կոչ անելով նրանց լինել նախաձեռնող եւ միանալ այս շարժմանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ARMACAD-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը հաղորդոել է, որ համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ է բացում հայ ուսանողների առջեւ ակադեմիական կրթություն ստանալու գործում նոր է մեկնարկում: «Նախնական տրամադրվածությունը շատ լավն է, ըստ իս, մեզ կհաջողվի իրականացնել այս գաղափարները եւ այդպիսով, նպաստել հայ ուսանողներին արտերկրում որակյալ ակադեմիական կրթություն ստանալու գործում»,-հայտարարել է նա: