25 հունվարի 2023 - 18:54 AMT
ՀՀ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտորը

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն, որը հեռացել է պաշտոնից 2022-ի աշնանը, նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։

Նա Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 6 տարի, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Նոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ասել է, որ ՀՀ հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։

Շարվաշիձեն 60 տարեկան է։