26 հունվարի 2023 - 13:11 AMT
Երևանում է ՀՀ-ԵՄ անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը գլխավորող Մորան

Երևան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան, տեղեկանում է ՀՀ–ում ԵՄ գրասենյակը։

Նշվում է, որ Մորան կգլխավորի ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը նախատեսում է 2 տարով Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։