30 հունվարի 2023 - 12:08 AMT
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երկրից, դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեդությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպատան անվտանգության ծառայության պետը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել է։

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։ Այնտեղ մնացել է 5 մարդ՝ պահպանելու համար դեսպանատան շենքն ու գույքը, նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալելու»,-ասել է Խալաֆովը։

Իրանի պետմարմինները հայտնել են, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ Բաքուն այդ վարկածին չի հավատում։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։

Photo. Agence France-Presse/Getty Images