30 հունվարի 2023 - 12:47 AMT
Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 29-ին հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։