30 հունվարի 2023 - 19:09 AMT
Ադրբեջանն ու Հունգարիան ընդլայնված ռազմավարական գործակցության հռչակագիր են կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում Ադրբեջանի և Հունգարիայի ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։

Բացի այդ, կողմերը ևս 6 փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում Շուշիի և հունգարական Վեսպրեմ քաղաքի միջև փոխըմբռնման հուշագիր, հայտնում է Interfax.az-ը։

Նաև հուշագիր է ստորագրվել բնական գազի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին։

Կողմերը նաև արձանագրություն են ստորագրել երկու երկրների ԱԳ նախարարների միջև համագործակցության մասին։