31 հունվարի 2023 - 17:19 AMT
Ադրբեջանում շարունակվում են «կոմանդոսների» վարժանքները

Ադրբեջանում շարունակվում են հատուկ նշանակության ուժերի օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսներ) մարտավարական հատուկ վարժանքները։

Այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, իրական մարտի պայմաններում «կոմանդոսները» վարժվում են հետախույզի արահետ բացելու, արգելքներ հաղթահարելու և այլ գործողություններում։

Նաև առաջադրանքներ են կատարվում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի չեզոքացման և պաշարման, թաքստոցից և բնակավայրերում դիմադրության ուղղությամբ, գրում է APA-ն։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անհատական ունակությունների կատարելագործմանն ու զինծառայողների մարտական հմտություններին։