31 հունվարի 2023 - 17:44 AMT
Ժամանակավոր ցուցադրություն՝ ARARAT թանգարանում

Ամփոփելով 2022 թվականը, որը հոբելյանական էր հայկական կոնյակագործության համար՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր այցելուներին ներկայացնում է հատուկ ցուցադրություն։

Ցուցադրությունն անդրադառնում է հայկական կոնյակագործության ամենակարևոր դրվագներին, բացահայտելով պատմական նոր հետաքրքիր դետալներ, սկսած 1887 թվականից մինչև մեր օրեր։

Ժամանակավոր ցուցադրությունը մեկնարկել է 2022-ի դեկտեմբերի 17-ին՝ «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում։

Ցուցադրության մուտքն ազատ է կոնյակագործության աշխարհը բացահայտել ցանկացող բոլոր այցելուների համար։